Macan Turbo
Ընդհանուր գինը
46 042 000 ֏
Ներբեռնել կոնֆիգուրացիան (PDF)
* ներառյալ ԱԱՀ
Ձեր երազանքը դառնում է իրականություն
Macan Turbo
Ընդհանուր գինը*
46 042 000 ֏
Բազային գին
46 042 000 ֏
Ընտրված օպցիաների ընդհանուր արժեքը
0 ֏
* ներառյալ ԱԱՀ
Ընդհանուր գինը
46 042 000 ֏
Ներբեռնել կոնֆիգուրացիան (PDF)
* ներառյալ ԱԱՀ
Ձեր երազանքը դառնում է իրականություն
Ընդհանուր գինը*
46 042 000 ֏
Բազային գին
46 042 000 ֏
Ընտրված օպցիաների ընդհանուր արժեքը
0 ֏
* ներառյալ ԱԱՀ
Արդյո՞ք հնարավոր է արդեն իսկ յուրահատուկ մի բանը դարձնել ավելի յուրօրինակ և անհատականացված: Մեր պատասխանն է ՝ այո: Դա հնարավոր է «Paint to Sample»-ի շնորհիվ:
Նրբագեղ կամ էքստրավագանտ, պատմական կամ ժամանակակից, գունեղ կամ զուսպ՝ «Paint to Sample»-ն առաջարկում է ավելի քան 190 տպավորիչ թափքի գույների լայն ընտրանի բոլոր մոդելների համար՝ Ձեր Porsche-ի անհատական դիզայնի համար:
Խնդրում ենք նկատի ունենալ. «Paint to Sample» շարքի յուրաքանչյուր գույն արտադրվում է առանձին Ձեր ավտոմեքենայի համար՝ Ձեր պատվերի համար պահանջվող ներկի հատուկ քանակով: Հետևաբար, Ձեր նախընտրած գույնի ճշգրտումը պետք է կատարվի Ձեր Porsche գործընկերոջ կողմից նշված արտադրության ամսվանից առնվազն 3 ամիս առաջ:
Paint to Sample (0UB) օպցիան՝ Porsche Drive Assist փաթեթի հետ համակցված, բացառում է այս փաթեթի մեջ ներառված վարորդին օժանդակող համակարգը՝ երթևեկության գոտու փոփոխման ժամանակ (Automatic lane change assistant)։
Մենք խորհուրդ ենք տալիս. Եթե հետաքրքրված եք «Paint to Sample» ծրագրով, խնդրում ենք կապվել Ձեր տեղական Porsche կենտրոնի հետ: Նրանք պատրաստ են պատասխանելու գույներին վերաբերող Ձեր բոլոր հարցերին և կարող են տրամադրել լավագույն առաջարկությունները՝ օգտագործելով ներկերի իրական նմուշներ:
«Paint to Sample»-ը թվային և տպագիր կրիչների վրա.
Գունային պատկերացումը կարող է տարբերվել իրական երանգից՝ կախված ելքային սարքերի (մոնիտոր, տպիչ և այլն) տրամաչափումից:
«Paint to Sample»-ը ավտոմեքենայի վրա.
-Միևնույն երանգը կարող է տարբեր օպտիկական էֆեկտներ ստեղծել թափքի տարբեր ձևեր ունեցող ավտոմեքենաների վրա:
-«Paint to Sample» ծրագրի շրջանակում մենք ձգտում ենք կրկին հասանելի դարձնել Porsche-ի պատմական գույները: Անցյալ տարիների ներկերի բաղադրատոմսերում տարբեր բաղադրիչների օգտագործման և ժամանակի ընթացքում բնական հնացման գործընթացի շնորհիվ ժամանակակից տեխնոլոգիաները թույլ են տալիս ստանալ բնօրինակին հնարավորինս մոտ երանգ:
- Գույների նույնական անվանումները այլ արտադրողների կողմից (Porsche-ից դուրս) օգտագործվելու պարագայում պարտադիր չէ, որ համապատասխան երանգները տեսողականորեն համընկնեն:
-Յուրաքանչյուր տրանսպորտային միջոցի համար պատրաստվում է ներկի առանձին խմբաքանակ: Այդ պատճառով տարբեր տրանսպորտային միջոցների միջև հնարավոր են գունային տարբերություններ, նույնիսկ՝ եթե դրանք ներկված են նույն երանգով:
«Paint to Sample» ծրագրի և առաքման ժամկետների մասին լրացուցիչ տեղեկությունների համար դիմեք Ձեր Porsche գործընկերոջը: