Չե՞ք կարողանում գտնել Ձեր փնտրածը՝ չնայած մեր առաջարկած արտաքին գույների լայն ընտրությանը։ Այդ դեպքում կարող եք մեզ հետ միասին մշակել Ձեր անհատական երազանքի գույնը։
«Paint to Sample Plus» ծրագիրը տալիս է լայն հնարավորություններ՝ համապատասխան Ձեր սեփական գաղափարներին և գործնականում չի սահմանափակում Ձեր ցանկությունների շարքը։
Դիմեք Ձեր Porsche գործընկերոջը՝ տրամադրելով Ձեր անհատական գույնի նմուշը։ Մեր մասնագետները կստուգեն Ձեզ համար ցանկալի գույնի իրագործման հնարավորությունը՝ գունային մշակման լայնածավալ գործընթացի շրջանակում։ Տեխնիկապես գույնը հաստատելուց հետո անհատական ներկման գործընթացի միջոցով Դուք կարող եք իրականություն դարձնել Ձեր երազանքը և Porsche-ի Ձեր տեսլականը։
Հատկապես կարևոր է. «Paint to Sample Plus» ծրագրում Դուք ոչ միայն վճռորոշ դեր եք կատարում Porsche-ի գունային գամմայի մշակման գործում, այլև որոշում եք Ձեր անհատական գույնի պաշտոնական անվանումը մեր ապրանքանիշի և արտադրանքի փորձագետների հետ միասին։ Դրանից հետո գույնը կավելացվի «Paint to Sample» ծրագրում՝ Ձեր անձնական դրոշմը թողնելով Porsche-ի պատմության մեջ։ Խնդրում ենք նկատի ունենալ, որ յուրաքանչյուր անվանակոչման գործընթացում ստուգվում են ապրանքանիշին և լիցենզիային վերաբերող անհատական սահմանափակումները, և որոշ անվանումներ կարող են մերժվել։
Ուշադրություն դարձրեք․ Ձեզ համար ցանկալի գույնի ստեղծումն տեղի չի ունենում մեկ ակնթարթում։ Դրա համար պահանջվում է ժամանակ և տարիների փորձ։ Ուստի, խնդրում ենք պլանավորել Ձեր պատվերը Ձեր Porsche գործընկերոջ կողմից նշված արտադրության ամսից առնվազն 8 ամիս առաջ։